Քայլել եմ Երեւանի փողոցներում՝ իմ բալիկների, կնոջս հետ, թիկնապահ չեմ ունեցել. Լեւոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը թիկնապահներով չի շրջել, թիկնապահ չի ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք քայլե՞լ է Երեւանի փողոցներով, շփվե՞լ է քաղաքացիների հետ, ի՞նչ տրամադրվածություն ունեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցի վերաբերյալ։
«Ես երբեք թիկնապահներով չեմ շրջել, չեմ ունեցել թիկնապահ։ Մենակով քայլել եմ Երեւանի փողոցներում՝ իմ բալիկների, կնոջս հետ։ Հուսադրում է նաեւ այն, որ ինձ մոտենում են մարդիկ, նույնիսկ ներողություն խնդրում կամ վատ զգում, ասելով, որ ինչ-որ ժամանակ եղել է հավատացել ենք ինչ-որ հիմարությունների, կեղծիքների»,- պատասխանեց Քոչարյանը։
Լեւոն Քոչարյանն ասաց, որ ցանկացած գործողությունն՝ ուղղված իրենց աջակիցների դեմ, չի հուսահատեցնում.
«Երբ դու ունես այն վստահությունը, որ ոչ մի սխալ բան չի արվել, այսինքն՝ այն մեղադրանքները, ամեն ինչը ներսից, որ հասկանում ենք դրա փուչ էությունը, ջուր լինելը։ Այդ կեղծիքը ինչ-որ մի տեղ ավարտվում է, հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ խաբել, մոլորեցնել մարդկանց, սակայն դա երկար կյանք չի կարող ունենալ։ Չնայած այս կեղտոտ, ուղղորդված արշավներին, հսկա հարձակումներին իշխանության կողմից մեր իրական աջակիցների դեմ, մեզ ինչ-որ տեղ սատարող մարդկանց նույնիսկ այն մարդկանց, ովքեր մեզ սատարում են , այլ ուղղակի կողմ են արտահայտվում իրավական պետություն ունենալուն արդար դատարավարությունը, վկայում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Չնայած իրենց գործելոճին, այսքան մարդու միանալն ու աջակցելը, իհարկե, հույս է տալիս»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ