Մեր պատասխանը Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հանդիպմանը
Երեկ Թբիլիսիում կայացավ Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, որին հաջորդեց Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:
Այս հանդիպումներին հաջորդեց եռակողմ քննարկումը, որի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Կրկին անգամ հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային եւ էներգետիկ համագործակցությանը:
Մեզ համար այս կարեւոր հանդիպմանը Հայաստանում գրեթե որեւէ ուշադրություն չդարձվեց: Հայաստանն ապրում է այլ օրակարգերով, այլ խնդիրներով: Ո՞րն էր մեր պատասխանն այս հանդիպմանը: Ոմանք կասեն, թե պատասխանը ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն էր:
Համաձայնեք, եթե այդպես է, ապա համարժեք պատասխան չէ: Իհարկե, այդ պատասխանը պարտադիր չէր, որ լիներ նույն օրը, բայց այն պետք է լիներ համարժեք: Ի՞նչ եք մենք հակադրում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցությանը տրանսպորտի եւ էներգետիկ ոլորտներում:
Հայաստանի պատասխաններն ուշանում են: Մենք անգամ չունենէ ներդրումներ մեր երկրի տնտեսության զարգացման համար: Դրա փոխարեն ունենք բազմաթիվ կենացային մակարդակի հայտարարություններ, կասկածելի թվեր եւ սոցհարցումներ:
Մենք լավ գիտենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որտեղ հնգամյակը կատարում են երեք տարում, բայց թղթի վրա, որտեղ անդադար համեմատվում էին 1913 թվականի հետ, թեեւ վաղուց արդեն ութսունականներն էին, որտեղ հասարակությունը բաժանում էին հեղափոխականների եւ հակահեղափոխականների, կարմիրների եւ սպիտակների:
Այսօր իրականությունն այն է, որ թբիլիսյան հանդիպմանը մենք պատասխանեցին ՀՖՖ նախագահի ամոթալի ընտրություններով եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը նվիրեցինք մեկին, որը մեկուկես տարում զբաղեցնելով տեղակալի պաշտոնը միայն քարուքանդ է արել հայկական ֆուտբոլային տնտեսությունը, եւ որը լրագրողական գործունեության ընթացքում շատ նրբորեն, զգուշությամբ եւ գորովանքով սպասարկում էր պաշտոնական Բաքվի տեսակետները եւ արցախցի «դաժան» ոստիկաններից փրկում ադրբեջանցի ընկերներ եւ բարեկամներ ունեցող կապտամազիկ Ասյային:
Ահա եւ մեր պատասխանը թբիլիսյան եռակողմ հանդիպմանը: Գուցե այս պատասխաններին ավելացնենք նաեւ հերթական ձերբակալությունները եւ երեխաների վաճառքի մասին կեղծ լուրերի ակտիվ տարածումը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ