Տարին Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների առումով ավարտվում է դրական նոտայով. դեսպան
Այս տարին Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների տեսակետից ավարտվում է դրական նոտայով։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 24-ին ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ 2019 թվականը նշանավորվեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների եթե ոչ աննախադեպ, ապա շատ ինտենսիվ զարգացմամբ, մասնավորապես քաղաքական երկխոսության գծով։ «Այս տարի Հայաստան այցելեցին Ռուսաստանի Դաշնության նախագահը, պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարները, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահը։ Սա վկայում է այն մասին, որ մենք քննարկելու բան ունենք։ Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում։ Մեզ միավորում են շատ լուրջ ընդհանուր շահեր։ Դե, իսկ որ ամենագլխավորն է՝ դա արտացոլում է քաղաքական կամքի առկայությունը երկու կողմում, որպեսզի պահպանվեն եւ այսուհետ եւս բարձրացվեն մեր հարաբերությունների որակն ու դաշնակցային մակարդակը»,- ընդգծել է Կոպիրկինը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ