Հաջորդ տարի ժամանակն աշխատելու է իշխանությունների դեմ
«Փաստ» թերթը գրում է.
«Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում եւ հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43% հաղթեց եւ հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձեւավորել:
Բոլոր պայմանները ստեղծվեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը առանց որեւէ խոչնդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները:
Իսկ քաղաքացիները մեծ հույսեր էին կապում, որ 2019 թվականը դրական առումով բեկումնային տարի պետք է լինի Հայաստանի համար, սակայն երբ դիտարկում ենք անցնող տարին, ապա պարզ է դառնում, որ ժողովրդի ակնկալիքները հեռու են իրականություն դառնալուց:
Տարվա ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված էին պոպուլիզմով, հեղափոխության մասին լոզունգներ առաջ քաշելով, քան իրական բարեփոխումներով, որոնք պետք է հնարավորություն տային զարկ տալ տնտեսության զարգացմանը, բարձրացնել կենսամակարդակը, ներդրումներ ներգրավել, ներգաղթ ապահովել եւ այլն:
Արդյունքում անցնող տարին տնտեսական առումով առանձնահատուկ ոչնչով աչքի չընկավ նախորդ տարիների հետ համեմատությամբ, շարունակվեց երկրից արտագաղթը, որի արդյունքում 2019 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է 11,7 հազարով, 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատում նկատվեց։ Առաջին 9 ամիսների տվյալով ներդրումները կրճատվել են 60 մլն դոլարով՝ կազմելով ընդամենը 68 մլն դոլար։
Երեւի թե դրանով է պայմանավորված, որ վարչապետը խուսափում է հրապարակել այն ցուցանիշները, որոնցում առաջընթաց չի նշմարվում, այլ կենտրոնանում է միայն այն թվերի վրա, որտեղ ինչ-որ առումով կարողացել են հաջողության հասնել, եւ դրանք ներկայացնում է որպես «տնտեսական հեղափոխության» գրավական:
Բայց բոլորի համար էլ պարզ է, որ քաղաքացիների սոցիալական վիճակի էական բարելավում չկա, աշխատավարձերը եւ թոշակները շարունակում են մնալ ցածր, աշխատատեղերի էական ավելացում եւ բիզնես միջավայրի բարելավում չի արձանագրվել, դրան զուգահեռ շարունակում են աճել ապրանքների գները:
Այս ամենով հանդերձ, դրական դինամիկա առկա է, բայց ոչ թե հասարակ քաղաքացիների համար, այլ միայն իշխանավորների: Քիչ չէ, որ մեծաթիվ անփորձ երիտասարդներ, որոնք պետական կառավարումից կիլոմետրերով հեռու էին, հայտնվեցին բարձր պաշտոններում, մի բան էլ վարչապետի որոշմամբ նրանցից շատերի աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնապատկվեց, տրվեցին մեծ թվով պարգեւատրումներ եւ այլն:
Սրան զուգահեռ՝ կառավարությունը գնաց պետբյուջեի հաշվին տվյալ պահին ոչ անհրաժեշտ եւ շռայլ ծախսեր կատարելու ճանապարհով, որի մասին մամուլում շատ է գրվել: Եվ, իհարկե, այսպիսի իրավիճակը չի կարող չազդել իշխանությունների վարկանիշի վրա: Քաղաքացիների շրջանում իշխող տրամադրություններից պարզ է դառնում, որ նրանց ակնկալիքները հիմնականում չեն արդարացել:
Ստացվում է, որ 2019 թվականին Փաշինյանը չի ապահովել այն դրական փոփոխությունները, որն ինքը խոստանում էր իշխանափոխության օրերին, եւ հաջորդ տարի ժամանակն արդեն աշխատելու է ոչ հօգուտ վարչապետի:
Ժողովուրդն արդեն էլ հավատ չի ընծայում Փաշինյանի կողմից ներկայացվող ցուցանիշներին եւ կոռուպցիայի դեմ պայքարի սրտաճմլիկ պատմություններին, վարչապետը ստիպված է լինելու բազմապատկել իր ջանքերը երկրում իրական փոփոխություններ իրականացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ