Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ Ճապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ Փարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի

ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. Էրդողան
Գիտություն

Inc.com-ը անվանել է 12 ստարտափները, որոնք վերջին 10 տարում փոխել են աշխարհը

Վերջին 10 տարում հայտնվել են ընկերություններ, որոնք դարձել են համաշխարհային ՏՏ-հսկաներ եւ նոր էկոհամակարգ են ստեղծել բիզնեսում։ Inc.com-ը անվանել է 12 ստարտափները, որոնք անցնող տասնամյակում առավելագույնս ազդել են իրենց ոլորտների, գլոբալ շուկայի եւ զանգվածային մշակույթի վրա։

1. Airbnb


Ընկերությանը 2008թ․ թողարկումից հետո երեք տարի է պահանջվել, որպեսզի հաղթահարի 1 մլն ամրագրումները եւ sharing economy կոնցեպցիան ամբողջ աշխարհի օգտատերերի համար սովորական դարձնի։

Inc.com-ը հայտնում է, որ ծառայության վերջին գնահատականը կազմում է ավելի քան 35 մլրդ դոլար, որը գերազանցում է ցանցային Hilton եւ Marriott հյուրանոցների շուկայական ցուցանիշները։ 2020թ․ Airbnb-ը պլանավորում է IPO անցկացնել։

2. Epic Games

Համակարգչային Epic Games խաղեր ստեղծող 1991թ․ հիմնադրված ընկերությունը 2017թ․ թողարկել է Fortnite-ը, որը դարձել է նոր հիթ եւ մշակութային ֆենոմեն։ Աշխարհում հաշվվում է Fortnite-ի 250 մլն խաղացող։

3. Facebook

2012թ․ խոշորագույն սոցիալական ցանցը հաղթահարել է 1 մլրդ օգտատերերի շեմը։ Նույն տարում ընկերությունը հանրային է դարձել։ Այժմ Facebook-ից ամսական օգտվում է 2,45 մլրդ մարդ։

Վերջին մի քանի տարվա ընթացքում Ցուկերբերգի նախագիծը բազմիցս ցույց է տվել, թե ինչ կարեւոր է գաղտնիությունը եւ ինչ է այն նշանակում ժամանակակից աշխարհում։ Cambridge Analytica-ի տվյալներով՝ 2018թ․ 540 մլն Facebook-ի օգտատերերի տվյալներ չպաշտպանված են եղել։ Ընկերությունը հայտնաբերել է, որ հաքերները գողացել են եւս 30 մլն մարդու տվյալներ։

4. Instagram

Խոշոր բլոգերներով եւ ազդեցության միջոցներով, ժապավենների անսպառ պտտվելով եւ բջջային տնտեսության ծաղկմամբ Instagram-ը շատ առումներով կարող է համարվել 2010թ․ ամենակարեւոր հավելվածը:

Քեւին Սիսթրոմը եւ Մայք Քրիգերը ընկերությունը հիմնադրել են 2010թ․։ Երկու տարի անց Facebook-ը գնել է այն 1 մլրդ դոլարով։ Դա սոցցանցի ձեռքբերման ամենախոշոր գործարքն է աշխարհում։

5. Slack

Գործնական նամակագրության համար մեսենջերը, որը ստեղծվել է 2013թ․, ներթափանցել է ամբողջ աշխարհի բազմաթիվ գրասենյակներ։ Փորձագետները համարում են, որ դրա հաջողության գաղտնիքը թաքնված է freemium բիզնես-մոդելի մեջ, երբ ստեղծողը առաջարկում է անվճար օգտվել ծրագրի սահմանափակ գործառույթներից։ Այնուհետեւ լրացուցիչ վճարի դիմաց հաճախորդը կարող է հիմնական ծառայությունների հասանելիություն ձեռք բերել։

6. Snap

Երբ 2011թ․ Snap-ը հայտնվեց, շատերը կարծում էին, որ հավելվածը կօգտագործվի հիմնականում սեքսթինգի համար։ Այդպես են անվանում ինտիմ բնույթի հաղորդագրությունների առաքումը։

Սակայն հիմնադիրներ Էվան Շպիգելը եւ Բոբի Մերֆին իրենց արտադրանքով ստույգ կանխատեսել են օգտատերերի ուշադրության դեֆիցիտը։ Հաջորդ տասնամյակում համարյա յուրաքանչյուր սոցիալական հարթակ փորձել է կրկնել Snapchat-ի ձեւաչափը։

7/8. SpaceX եւ Tesla

Իլոն Մասկի ինովացիոն ստարտափները ամբողջությամբ փոխել են իրենց ոլորտների զարգացման ուղին։ 2010թ․ SpaceX-ը դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը հաջողությամբ տիեզերանավ արձակեց եւ ուղեծիր հանեց։ Այսօր SpaceX-ի արժեքը 33 մլրդ դոլար է, իսկ ընկերությունը համագործակցում է NASA-ի հետ։

2018թ․ Tesla-ն դարձավ ամենավաճառվող էլեկտրամոբիլն աշխարհում։ Դրանից հետո շատ ընկերություններ որոշեցին թողարկել դրան նմանվող ավտոմեքենաներ։

9. Stripe

2009թ․ եղբայրներ Ջոն եւ Պատրիկ Կոլիսոնները հիմնադրեցին էլեկտրոնային վճարումների Stripe ծառայությունը։ Ընկերության հաճախորդների թվում ոչ միայն հազարավոր փոքր բիզնեսներ են, այլեւ հսկաներ Lyft-ը, Target-ը եւ Salesforce-ը։ Ստարտափի արժեքը 35 մլրդ դոլար է։

10. Theranos

2003թ․ Էլիզաբեթ Հոլմսը հիմնադրեց ընկերություն, որը իբր կարող էր կենսանմուշի նվազագույն քանակով արյան անալիզ կատարել։ 2013թ․ ստարտափը կարողացավ գրավել 700 մլն դոլար, իսկ երկու տարի անց Theranos-ը գնահատվեց 9 մլրդ դոլար։

Սակայն 2018թ․ ամեն ինչ քանդվեց՝ ընկերությանը խարդախության մեղադրանք առաջադրվեց։ Այժմ մենեջերներին 20 տարվա ազատազրկում է սպասվում, իսկ Հոլմսը պարտավոր է 500 000 դոլար տուգանք վճարել։

11. Twitter

Սոցցանց, որը թույլ է տալիս 140 նշաններով գրառումներ հրապարակել, 2006-ից մինչեւ այսօր վերաճել է մեր ժամանակների տարեգրի եւ բազմիցս հարթակ է դարձել հասարակական-քաղաքական բանավեճերի համար։

«Արաբական գարնան» ցույցերի, կլիմայական գործադուլների եւ միլիոնավոր այլ շարժումների ժամանակ ընկերության դերը ապացուցում է նրա հզոր ազդեցությունը։

12. WeWork

47 մլրդ դոլար գնահատմամբ եւ աշխարհով մեկ 800 գրասենյակներում 12,5 հազար աշխատակիցներով WeWork-ը շարունակում էր սրընթաց զարգանալ 2019թ․, մինչեւ վրա հասավ գլոբալ տապալումը։

Փաստաթղթերը արժեթղթերի հանձնաժողով եւ ԱՄՆ բորսաներ հանձնելուց հետո ընկերության արժեքը 4 անգամ ընկավ։ Նրա հիմնադիր Ադամ Նեյմանը զրկվեց CEO-ի պաշտոնից, իսկ ներդրողներն ու վերլուծաբանները խոսեցին ցանցի հնարավոր սնանկացման մասին։ Այժմ WeWork-ը աստիճանաբար վերականգնվում է, որպեսզի կարգավորի կայուն աճը։