«Արցախը բեռ համարող մարդիկ ոչ միայն ազգային ու թիմային չեն, այլև պրագմատիկ չեն». Վազգեն Մանուկյան
«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են՝ «Արցախը բեռ է, այդ բեռից ազատվենք, որ հանգիստ մեր երկիրը զարգացնենք», այդ մարդիկ ոչ մի բան չեն հասկանում աշխարհից: Ոչ միայն իրենք ազգային չեն, թիմային չեն, այլ նաև պրագմատիկ չեն: Իրենք չեն հասկանում, որ հնարավոր չի Ղարաբաղը կորցնել՝ չկորցնելով Զանգեզուրը, հնարավոր չի Զանգեզուրը կորցնելով՝ չկորցնել նաև մեկ ուրիշ բան»,- երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում երիտասարդների դերի մասին հարցին ի պատասխան՝ ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի՝ Ղարաբաղի հարցն ի վերուստ հայերի առջև դրված այն փորձությունն է, որի լուծումից է կախված երկրի հզորացումն ու տնտեսական զարգացումը:
Հանդիպման ժամանակ Մանուկյանը հիշեց 1993 թվականի մի դեպք, երբ այդ պատերազմական օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մանուկյանին առաջարկել էր հեռանալ ՀՀ անվտանգության գծով Պետնախարար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ու գնալ ինչ-որ երկիր դեսպան՝ իր ցանկությամբ: Մանուկյանն էլ, տպավորությամբ, որ ինքը գուցե վտանգավոր էր Տեր-Պետրոսյանի համար, ուստի համաձայնեց թողնել պաշտոնը՝ ասելով՝ «միևնույն է, մենք պատերազմը հաղթել ենք, մեր ռազմաճակատը տնտեսությունն է»:
«Հիմա տեսնում եմ, որ ռազմաճակատը ոչ միայն տնտեսությունն է, այլ ներքին բարոյահոգեբանական վիճակն ու մտածողությունն է: Եթե այս ռազմաճակատում հաղթեք, մնացած հաղթանակները հեշտությամբ կտրվեն Ձեզ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ