Խոշոր չափի կողոպուտ Սյունիքի մարզում. գողացել են 50 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն դրամ եւ թանկարժեք զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Կապանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գասպարյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գործարանային փողոցի թիվ 4 հասցեում գտնվող իր գրասենյակի պատուհանի ճաղավանդակը կոտրել են, մտել ներս և կատարել գողություն:
Գողը կամ գողերը 2-րդ հարկում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանի դուռը զոդող սարքով կտրել են և այնտեղից հափշտակել մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն դրամ, ոսկյա և արծաթյա թանկարժեք զարդեր: Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ պոկել տարել են գրասենյակի տեսաձայնագրող սարքը:
Տուժած Ա. Գասպարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Արմեն» ՍՊԸ-ի տնօրեն:


















































Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է
15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ