Մարդկանց ինտելեկտն առաջիկա հարյուրամյակում կնվազի 25-50 տոկոսով. գիտնականներ
Էկոլոգիական խնդիրները, մասնավորապես՝ ածխաթթու գազի պարունակության բարձրացումը մթնոլորտում, կարող են աղետալի ազդեցություն ունենալ մարդկանց մտավոր կարողությունների վրա. վատագույն սցենարի դեպքում մարդկանց ինտելեկտը առաջիկա հարյուրամյակում կարող է նվազել 50 տոկոսով։ Այս մասին նախազգուշացնում են Բոլդուերի Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։
Ինչպես տեղեկացնում են Phys.org-ում, գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է ածխածնի երկօքսիդի ավելացումը ազդում դպրոցում երեխաների ուսուցման վրա։ Նախորդ փորձերը ցույց են տվել, որ գազի բարձր պարունակությունն իսկապես բացասաբար է ազդում մտավոր կարողությունների վրա, բայց խնդիրը կարելի է լուծել՝ պարզապես բացելով պատուհանները։ Բայց եթե մաքուր օդում արդեն կա մեծ քանակությամբ ածխաթթու գազ, դա կարող է լուրջ խնդիր դառնալ։
Մասնագետները դիտարկել են երկու սցենար. առաջինում մարդկությունը պակասեցնում է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազի քանակությունը, երկրորդում արտանետումները մնում են այսօրվա մակարդակին։ Պարզվել է, որ սովորողների իմացական կարողությունները կնվազեն երկու դեպքում էլ։ Համաձայն գիտնականների կանխատեսումների՝ լավագույն տարբերակում ինտելեկտի անկումը մինչեւ 2100 թվական կկազմի 25, վատագույն դեպքում՝ 50 տոկոս։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը