ՆԱՍԱ-ի՝ անհաջող արձակված տիեզերանավը Երկիր է վերադարձել
Ամերիկյան Starliner նորագույն տիեզերանավը, որին փորձնական թռիչքի ժամանակ հաջողվել է միակցվել Միջազգային տիեզերակայանին, կիրակի հաջողությամբ վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդ ռազմաբազայում:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` հղում անելով ՆԱՍԱ-ին, վայրէջքից առաջ տիեզերանավի իջնող պարկուճում հաջողությամբ բացվել են պարաշյուտները: Ամերիկյան տիեզերանավի այդ պարկուճն առաջին անգամ փափուկ ցամաքային վայրէջք է կատարել: Նախորդ բոլոր ամերիկյան սարքավորումները վայրէջք էին կատարում ջրում:
ՆԱՍԱ-ն ավելի վաղ հայտնել էր, որ տիեզերանավը Միջազգային տիեզերականից դեկտեմբերի 20-ին դուրս է եկել ուղեծիր: Ավելի ուշ ՆԱՍԱ-ի տնօրեն Ջեյմս Բրայդենստայնը հայտնել էր, որ տիեզերանավի հետ հապված արտակարգ իրավիճակը պայմանավորված է եղել թռիչքային ժամանակի հաշվարկման համակարգի խափանմամբ:


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը