Իմքայլականներն Այբբենարանը գցում են աղբամանը
Նորմալ մարդու, իր երկիրը, ժողովրդին սիրող որեւէ հայի բերանից դուրս չի կարող այս նախադասությունը՝ Այբբենարանի տեղն աղբամանն է: Իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանը կարողացավ ասել նման նախադասություն: Իմքայլական որեւէ այլ պատգամավոր չպահանջեց նրանից վայր դնել մանդատը: Ստացվում է, որ նրանք այս հարցում Սոնա Ղազարյանի համախոհներն են:
Այբբենարանը կարող է ինչ-որ մեկին դուր չգալ, կգտնվեն մարդիկ, որոնք կարող են ասել, որ կարելի է ավելի լավն ունենալ, ոմանք էլ կառաջարկեն որոշակի փոփոխություններ մտցնել, բայց որեւէ մեկը, որեւէ ազգային արժանապատվություն ունեցող մ,արդ չի կարող ասել՝ Այբբենարանի տեղն աղբամանն է:
Նիկոլ Փաշինյանի խմբակցության պատգամավոր Սոնային հունից հանել է այն, որ վեց տարի առաջ Շիրակի մարզում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ուսուցչուհին աղջիկներին հորդորել է համեստ լինել, իսկ տղաներին՝ լացկան չլինել:
Համացանցում մի լուսանկար տարածվեց, որտեղ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոչ անհայտ Լարիսա Մինասյանը առերեւույթ հրահանգավորումներ է տալիս նույն Սոնա Ղազարյանին: Բացառված չէ, որ հրահանգավորումներից հետո է այս պատգամավորը նման ելույթ ունեցել եւ վրդովվել, որ ուսուցչուհին աղջիկներին խնդրել է համեստ լինել:
Իմքայլականների պատկերացմամբ, ուսուցչուհին աղջիկներին պետք է հորդորի, հուշի, որ լինեն լաչառ, լկտի եւ ..., իսկ տղաներին ղզիկ եւ լացկան:
Այս պատգամավորը, որին պատգամավոր դարձնելու օգտին քվեարկել են հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, խոստովանել է, թե վերջերս բախտ է ունեցել բացել Այբբենարանը: Իսկ ինչ լավ կլիներ, եթե նա ժամանակին Այբբենարանը բացած լիներ:
Մի խոսքով, բացել է եւ հունից դուրս եկել, ապշել, քանի որ նայելով դասագրքի լուսանկարներին նկատել է, որ կնոջը պատկերել են տնային տնտեսուհու կերպարով, իսկ տղամարդը, նրա բնորոշմամբ՝ աշխատուժ:
Եւ այսքանից հետո նա հայտարարել է, թե Այբբենարանի տեղը աղբամանն է: Եւ այստեղ ինչպես չասես՝ նրա տեղն է աղբամանը, ում բերանից նման արտահայտություն է դուրս գալիս:
Ու ի՞նչ է ստացվում. պարզվում է իմքայլականների երազանքի Այբենարանում կինը պետք է պատկերված լինի ոչ համեստ, օրինակ, ոտքը ոտին գցած, ծխախոտը ձեռքին, սուրճ խմելիս, իսկ նրա ոտքերի տակ փոշեկուլը ձեռքին կանգնած լինի ամուսինը:
Իմքայլականների պատրաստած Այբբենարանում գուցե կինը պատկերված լինի հանքափորի կամ հրշեջի համազգեստով, իսկ տղամարդը խոհանոցում ճաշ պատրաստելիս կամ երեխային կրծքով կերակրելիս:
Իսկ գուցե նաեւ նկարեն սեռական օրգաններ եւ առաջին դասարանցիների կարծրատիպերը միանգամից կոտրեն կամ անգամ պատկերեն տուն մտած տղամարդուն, որը տեսնում է անկողնում սիրեկանի կողքին պառկած կնոջը, ընդ որում, սիրեկանն էլ պետք է անպայման ոչ թե տղամարդ, այլ կին լինի:
Այսպիսին է կառավարող Իմ քայլը խմբակցության պատկերացումը ընտանիքի, կրթության եւ երեխաների դաստիարակության մասին: Ավելին, համառ լուրեր են պտտվում, որ իմքայլականներն ամեն ինչ անում են, որ դպրոցները լցնեն սեռական փոքրամասնություններին պատկանող ուսուցիչներով:
Հետաքրքիր է ընտրողն այս ամենից հետո կրկի՞ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցության օգտին, թե՞ արդեն ամեն ինչ հասկացած կլինի եւ մեր երկիրն ու ժողովրդին ծաղրողներին արժանի պատասխան կտա:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ