Հակասությունների իշխանություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հեղափոխությունից հետո մեր երկիրը հայտնվեց խորը հակասությունների ու հանրային տարաձայնությունների դաշտում։ Ոչ միայն սևերի-սպիտակների բաժանում՝ այն պարագայում, որ հեղափոխության կարգախոսներն էին թավիշն ու համերաշխությունը, այլև՝ հակասական որոշումների ու տրամադրությունների տոտալ գերիշխանություն։ Մի կողմից՝ պայքար ատելության խոսքի դեմ, մյուս կողմից՝ ատելության խոսքի տարածում հենց կառավարության շենքից ու կառավարական առանձնատնից։ Մի կողմից՝ աշխատելու, երկիրը ծաղկեցնելու, աղքատությունը գլխում հաղթահարելու կոչեր, մյուս կողմից՝ առանց որևէ պատճառաբանության մարդկանց աշխատանքից ազատելու, կրճատելու, եղած կադրերին չօգտագործելու միտում։
Մի կողմից՝ բանակին ու Անվտանգության ծառայությանն ուղղված գովեստի խոսքեր, մյուս կողմից՝ անվտանգության և բանակի գեներալների հետապնդումներ, վարկաբեկումներ։ Մի կողմից՝ պետական միջոցների խնայողության մասին հայտարարություններ և մի դպրոցում մի հավաքարարի հաստիք պահելու համար տնօրենին առաջադրված քրեական մեղադրանք, մյուս կողմից՝ բյուջեի անաստված մսխումներ և գործուղումների ու պարգևավճարների շռայլ բաշխումներ։
Ընտրությունների ու ժողովրդի կարծիքն ամեն քայլափոխի հաշվի առնելու խոստումներ, բայց նաև ընտրված պաշտոնյաներին տեռորով դիմում գրել տալու փորձեր և սեփական թեկնածուներին ընտրված տեսնելուն ուղղված անլուր ջանքեր։ Մի կողմից՝ նախկին նախագահին ուղղված մեղադրանք՝ տենդերի ընթացքին միջամտելու հետ կապված, մյուս կողմից՝ սեփական թիմակիցներին տրված մեծ իրավունքներ և ճարտարապետների բողոք՝ նախագծային պատվերները կատարող մոնոպոլ ընկերություններ ստեղծելու մասին։ Սրանք երկակի ստանդարտներ են, որը հանրությունը շատ լավ տեսնում է ու արձանագրում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ