Որն է ի վերջո ճարպակալման իրական պատճառը
Ճարպակալման իսկական պատճառը ուտելիքի ավելցուկն է, ոչ թե ֆիզիկական ակտիվության պակասը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Science Advances ամսագրում։
Բեյլորի համալսարանի գիտնականները պարզել են, որ Էկվադորի ամազոնյան ջունգլիների խիվարո հնդկացիների երեխաները օրվա ընթացքում ավելի շատ կալորիաներ չեն ծախսում, քան նրանց ամերիկացի հասակակիցները։ Այս բացահայտումը, գիտնականների կարծիքով, կարող է ազդել ճարպակալման խնդրի պարզաբանման վրա։
«Էներգիա ծախսելու նմանությունը վկայում է այն մասին, որ մարդու օրգանիզմը կարող է ճկուն տնօրինել էներգիան տարբեր հանգամանքներում։ Կարեւոր է, որ չափից շատ ուտելը, այլ ոչ թե շարժումների պակասն է ընկած քաշի հավաքման խնդրի հիմքում, եւ սնվելու գլոբալ փոփոխությունն սկսվում է հենց մանկությունից»,- ասել է հետազոտության հեղինակ Սամուել Ուրլահերը։
Առաջ ընդունված էր կարծել, թե որքան ավելի շատ է մարդ շարժվում, այնքան ավելի շատ էներգիա է ծախսում։ Բայց այդ հայեցակարգը դեռեւս վիճարկվում է հետազոտություններում, որոնք ցույց են տալիս, որ էներգիայի ծախսը օրգանիզմի կողմից սահմանափակված է համեմատաբար նեղ շրջանակներով։ Այսինքն, եթե, օրինակ, մարդը շատ վարժություններ է կատարում, նրա օրգանիզմը խնայում է էներգիա, որը սովորաբար ծախսում է այլ խնդիրների վրա։
Իմանալու համար, թե ինչպես են երեխաները կալորիաներ ծախսում, Ուրլահերը եւ նրա գործընկերները հավաքել են Էկվադորի բնիկ խիվարո ժողովրդի երեխաների տվյալները, որոնք զբաղվում են կեր հավաքելով եւ գյուղատնտեսությամբ։ Գիտնականները պարզել են, թե որքան էներգիա են այդ երեխաները ծախսում օրական, ինչպես նաեւ հավաքել են տեղեկատվություն նրանց ֆիզիկական ակտիվության, իմունիտետի վիճակի, հասակի եւ քաշի մասին։ Գիտնականները համեմատել են նրանց ցուցանիշները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի երեխաների ցուցանիշների հետ։
Պարզվել է որ.
խիվարո ժողովրդի երեխաները օրվա ընթացքում մոտ 25 տոկոսով ավելի ակտիվ են ֆիզիկապես, քան նրանց հասակակիցներն արդյունաբերական երկրներում;
նրանք հանգստի վիճակում ծախսում են մոտ 20 տոկոսով ավելի էներգիա, քան ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի երեխաները, դա հիմնականում կապված է իմունային համակարգի բարձր ակտիվության հետ;
ընդհանուր առմամբ, կալորիաների քանակությունը, որոնք նրանք ծախսում են օրական, գրեթե չի տարբերվում այն քանակությունից, որոնք ծախսում են երեխաներն արդյունաբերական երկրներում, չնայած կենսակերպի տարբերությանը։
«Վարժությունները մնում են խիստ կարեւոր մեր առողջության եւ նորմալ քաշի պահպանման համար՝ հաշվի առնելով, որ դրանք ազդում են ախորժակի, մկանային զանգվածի, սրտի եւ թոքերի աշխատանքի եւ շատ այլ գործոնների վրա։ Մեր արդյունքները չեն հաստատում հակառակը։ Ամեն ոք օրական պետք է կատարի երաշխավորված ֆիզիկական վարժություններ»,- ընդգծել է Ուրլահերը։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը