Աչաջուր գյուղում քաղաքացի է կորել. փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Նշենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում:
Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի 2 աշխատակից և 7 բնակիչ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ