ՔԿՀ-ներում մարմնավաճառների ծառայության համար սահմանված է եղել 300 դոլար դրույքաչափ (տեսանյութ)
Այժմ կալանավորված և դատապարտված անձնանց ընդհանուր թիվը կազմում է 2230 մարդ, որոնցից 1028-ը կալանավոր և 1202-ը դատապարտյալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Նրա խոսքով՝ լուծված է քրեակատարողական նհիմնարկներում գերբեռնվածության խնդիրը։
Գոյունյանը նաև շեշտեց, որ ինքը պայքարելու է ՔԿՀ-ներում արատավոր երևույթների դեմ․
«Ինձ էլ են լուրեր հասել, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին «ծառայությունների» համար գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր՝ այսպես կոչված «ստավկաներ»։ Օրինակ՝ հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավելին կարճատև տեսակցության համար դրույքաչափը կազմել է 100 դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը 300 դոլար, դրույքաչափեր են եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայության համար 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Գումարներ են սահմանվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը ժամանակից շուտ հանելու համար։
Մշտապես շոշափվող հաջորդ թեման եղել է «զոն նայողների» ինստիտուտի առկայությունը, որոնք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, դրության տերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաներ ապահովողները։ Այս կատոգերիայի անձանց համար բացահայտ ապահոված են եղել կենցաղի, սննդի և ազատ տեղաշարժի, հարմարավետության և հանգստի լավագույն պայմանները։ Նշանակման առաջին իսկ պահից ազդարարել ենք, որ այդ ամենը արդեն անցյալ է»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ