Ապագայում արեւային կայանները կբավարարեն Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի 30 տոկոսը. փոխնախարար
Միջհամակարգային կապերի զարգացման մեջ անհրաժեշտ ներդրումների առկայությամբ արեւային կայանները կարող են բավարարել Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի 30 տոկոսը: Այս մասին դեկտեմբերի 20-ին ԵՄ-ՄԱԿ ԶԾ «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ առանց հուսալի միջհամակարգային կապերի ներդրման՝ Հայաստանում անհնար է արեւային էներգետիկայի կայուն զարգացումը: Նրա խոսքով՝ սա կապված է օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին բնակչության էլեկտրաէներգիայի սպառման մակարդակների զգալի տարբերության հետ, ուստի անհրաժեշտ է ապահովել գիշերը չօգտագործվող էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը: «Հայաստանում ծրագրվում է մինչեւ 2024 թվականը կառուցել մինչեւ 400 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայաններ, իսկ 2030 թվականին իշխանությունները մտադիր են այս ցուցանիշները հասցնել մինչեւ 1000 ՄՎտ-ի»,- հավելեց նա:
Վարդանյանը շեշտեց, որ շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետումների նվազեցման տեսակետից կարեւոր է նաեւ բազմաբնակարան շենքերում 14 մլն դոլար գումարի էներգախնայողության բարձրացման ծրագրերի իրականացումը, որը ֆինանսավորում է ԵՄ-ն:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ