Այդպես էլ չիմացանք՝ որն է հեղափոխության տեսլականն ու գաղափարախոսությունը
«Իրատես» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է ջարդել հեղափոխության նկատմամբ պետական համակարգում առկա դիմադրությունը: Թե մասնավորապես ի՞նչ դիմադրության կամ, մեծ հաշվով, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, բարդ է ասել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է, օրինակ, պետական ապարատը դիմադրելու Երևանի քաղաքապետարանի ու թաղապետարանների՝ նախկինների ավանդույթը կուրորեն շարունակող ու ամանորյա միջոցառումների համար կլորիկ գումար հատկացնելու հանգամանքին, եթե «հեղափոխական» կառավարիչները երևույթից հրաժարվելու փոխարեն դեռ մի բան էլ որոշել են ավելի ճոխ «կորպորոտիվ» նշել:
Եթե երկրի թիվ մեկ դեմքը դատավորներին «պատերի տակ վնգստացողներ» է անվանում, նրա հորդոր-կոչից հետո դատարանի ելքերն ու մուտքերը շրջափակվում են, դատավորները փորձում են պատուհանից ներս մտնել ու վայր են ընկնում, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դա որակում է որպես «դատավորի էնտուզիազմի ու սեփական ցանկության դրսևորում», ապա եթե անգամ այս ամենին ընդդիմացող կա, ուրեմն էյֆորիան ամբողջությամբ չի մթագնել մարդկանց ուղեղը:
Հրապարակում թոռան հետ զբոսնող քաղաքական գործչի վրա թքողը, Արցախի նախագահի «գլուխը բացողը» եթե իրավապահների ուշադրության կենտրոնում չեն հայտնվում, ուրեմն ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, ավելին՝ անբարո արարքներն անարգել տարածվում են մեզանում: Նախարարներին, պատգամավորներին, պետական պաշտոնյաներին ու «իր կրուգի մարդկանց» մեծ-մեծ պարգևավճար նշանակելուց հետո պետական ապարատի մյուս աշխատողները, բնական է, պետք է ընդդիմանան այն «հեղափոխությանը», որ իրենց կյանքում ոչինչ էլ չփոխեց:
Ընդամենը ստացվեց այնպես, որ պարգևավճար ստացողների մի խմբաքանակին փոխարինելու եկավ մեկ ուրիշը: Այս ցանկը երկար կարելի է շարունակել, բայց մեզ առավել քան հետաքրքրում է, թե իշխանության կարկառուն ներկայացուցիչները որտե՞ղ են թաքցրել այն թուղթը, որում նկարագրվում են հեղափոխության նպատակները, տեսլականը, գաղափարախոսությունը, հոռի ավանդույթները փոխելու ուղիները և այլն: Առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն», «դու մենակ չես», «քյաբաբ-քյաբաբ հետ եք բերելու» ու նմանատիպ արտահայտությունների, դժվար էլ երբևէ որևէ մեկս հասկանա, թե ով ում կամ ինչին է դիմադրում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ