Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեն, որ ատելության քարոզ է իրականացվում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ հակադրվում է ընտանեկան արժեքներին: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարությունը որդեգրել է երեխաներին ընտանիքներ վերադարձնելու քաղաքականություն, իսկ երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմները գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած արել են բաներ, որոնք մենք գիտենք: Հետաքրքիր է, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների երեխաներին ապահովել բնակարանով, և «ազգային կառավարություններն» ու նրանց հարակից կուսակցություններն այդ հարցը չեն լուծել: Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում նախարար են եղել, բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար, սակայն բնակարանները չեն հասել այդ երեխաներին: Հիմա որ գնանք ու պարզենք ինչ-որ բաներ ինչի արդյունքում այդ մարդիկ հայտնվեն բանտում, կասեն, որ նրանք քաղաքական հալածյալներ են, հանուն ազգի քաղաքական հալածյալ են»,-ասաց վարչապետը:
«Հանուն ազգի պետական միջոցների քյաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեն, որ ատելության քարոզ է իրականացվում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն իր հերթին ասաց, որ մանկատան 18 շրջանավարտի արդեն հանձնվել է բնակարանների վկայագրերը, փորձ է արվում հնարավորինս սեղմ ժամկետներում բոլորի վկայագրերը հանձնել:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ