Ովքե՞ր են որդեգրվող երեխաների ընտանիքները․ նոր բացահայտումներ երեխաներին որդեգրելու գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր կին, որի անունն, իհարկե, չէինք հրապարակել՝ անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով։ Իհարկե, ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Գրել էինք նաեւ, որ իրավապահները Ֆրանսիայից անձանց են հրավիրել սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննության։
Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործով կասկածանքով ձերբակալված անձանց գործողություններից եւ, առհասարակ, սպասվող զարգացումներից այլ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները գտել են այն ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները, արձանագրել են, որ որդեգրվող երեխաների ընտանիքները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում:
Ուշագրավն այն է, որ իրավապահները նաեւ բացահայտել են, թե ինչպես են քրեական գործով կասկածյալները ինչ -ինչ ճանապարհներով բացահայտել անապահով ընտանիքների ինքնությունը եւ անձամբ գնացել եւ գտել են նրանց:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները սույն քրեական գործի շրջանակներում առաջիկայում կմտնեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված: Այսինքն՝ սլաքները ուղղվում են դեպի նախարարություն եւ նախկին նախարարներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ