Մարուքյանի վրա կոշտ ճնշո՞ւմ է եղել. Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հաջորդ օրը պետք է հանդիպեին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Էդմոն Մարուքյանի որոշումն անակնկալ է եղել «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամների համար։ Նախնական պայմանավորվածություն է եղել, որ ավագանու անդամները, Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հաջորդ օրը պետք է հանդիպեին, քննարկեին վիճակը:
«Մարուքյանի վրա կոշտ ճնշում էր եղել՝ երեւի․ հանդիպումը չկայացավ։ Առավոտյան միանգամից հանդես եկավ հայտարարությամբ»,- ասաց «Հանրապետության» աղբյուրը: Ե՞րբ է ԼՀԿ-ն Ձեր մանդատի մասով որոշումը կայացնելու՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին։ «Ես խնդրել եմ մերոնց, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը կայացնեն, որովհետեւ 25-ին ավագանու նիստ է նշանակված, որպեսզի հստակ կողմնորոշված գնամ»:
Գիտենք, որ չեք ուզում վայր դնել մանդատը՝ առաջարկել եք ավագանու անկախ անդամ դառնալ։ «Հնարավոր է»: Եթե վայր դնեք, Ձեզ փոխարինելու է անկուսակցական Անահիտ Բախշյա՞նը։ «Այո, հաջորդը Բախշյանն է»:
Ձեզ համար Մարուքյանի հայտարարությունն անակնկա՞լ էր։ «Քննարկումը հասունացել էր մերոնց տված ասուլիսի առավոտյան»: Ասում են՝ երեկոյան Փաշինյանն ու Մարուքյանը զրույց են ունեցել․ տեղյա՞կ եք։ «Ոչ»: Կարո՞ղ էր նման զրույցի արդյունք լինել այս ամենը։ «Այն մասով, որ մեզ կարող են ճնշել, եւ իմ՝ մանդատի վայր դնելը դրանով պայմանավորված լինի, բացառում եմ»:
Եթե վայր դնեք մանդատը, ինչո՞վ եք զբաղվելու։ «Նույն գործունեությամբ` առանց մանդատի»: Դուրս կգա՞ք կուսակցությունից։ «Մենք մեր կուսակցությունում շարունակում ենք ներդաշնակ աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ