Հայաստանում ներկայումս ընթանում է պայքար իրավական պետության դեմ․ Ղազինյան
Անցած տարին բավականին հագեցած էր իրավական անվտանգությանն ուղղված սպառնալիքներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանների շենքերը շրջափակելու կոչով, որը ՀՀ սահմանադրության և բազմաթիվ օրենքների կոպիտ խախտում էր, այնուհետև սկսվեցին դատական իշխանության նկատմամբ հարձակումները։ Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը: Դա խորը մոլորություն է, որովհետև դատական համակարգը մասնագիտական կառույց է, դրանց վստահության աստիճանը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի ծավալով, քանակով, դատավարությունների գործընթացին մասնակցող սուբյեկտների թվով: Կարող եմ ասել, որ դատավորները գերծանրաբեռնված են: Եթե դատական համակարգի նկատմամբ չկա վստահություն, ապա մարդիկ չեն դիմում դատական համակարգին»,- նշեց նա։
Հաջորդ խնդիրը, Ղազինյանի խոսքով, ՍԴ-ի նկատմամբ թիրախավորված քաղաքական հարձակումներն են, իսկ դատական համակարգում ժողովրդի իշխանությունը նա անհեթեթություն որակեց․ «Հայաստանում պետք է օր առաջ սկսել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակում, ինչի ուղղությամբ արել ենք որոշակի աշխատանքներ, իրավաբանական հանրույթի հետ ունեցել ենք լուրջ քննարկումներ, ունենք անելիքների վերաբերյալ կոնկրետ եզրակացություններ: Հայաստանում ներկայումս ընթանում է պայքար իրավական պետության դեմ՝ քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները դարձնելով ուղենշային դատական համակարգը նվաճելու գործում որոշ հաջողություններով և որոշ խնդիրներով»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ