«Գոլդեն Փելիսի» աճուրդը չի կայանա. Բացառված չէ, որ պետությունը շահագործի հյուրանոցը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ծաղկաձորի «Գոյդեն Փելիս» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Աճուրդը, որը նախատեսված էր վաղը՝ չի կայանալու:
Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել, կամ մտափոխվել են:
Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն ըստ կարգի մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ:
Հարցին, թե ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում՝ այսինքն գինը բարձր է եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»:
Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս մեկ աճուրդ օրինակ չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հավատարմագրային կառավարման հանձնվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ