Մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմություններ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմությունների մատուցում հասարակությանը:
Ըստ մեր աղբյուրի, սա պայմանավորված է իշխանությունների շրջանում որոշակի լարվածության եւ անհանգստությունների հետ։
Իսկ դրա համար պատճառներ կան. գնալով նվազող վարկանիշի գործոնից զատ, ըստ նույն աղբյուրների, իշխանությունները սկսել են գիտակցել, որ արբանյակ անհատների ու միավորների կամ, ինչպես հենց իշխանության ներսում են սիրում ասել, «օեկների» միջոցով որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ, ավելին՝ հեղափոխության գաղափարն այդպիսի քայլերով ավելի է վարկաբեկվում:
Մյուս կողմից՝ անհանգստացնում է այն հանգամանքը, որ դեռեւս փոքր քայլերով, բայց կայուն զարգացումներ են նկատվում ընդդիմադիր դաշտում: Մասնավորաբար, նյարդայնացնում է «Վերնատան» ստեղծումը, ՀՅԴ-ի ակտիվությունը, Արթուր Վանեցյանի՝ քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին խոսակցությունները, Սերժ Սարգսյանի «վերադարձը», այլ միավորների ակտիվությունը եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ