Ռուբեն Հայրապետյանը գիտի, որ իսկական ընկերությունն արժեք է և ոչ թե գին...
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին, ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի շուրջ զարգացումներին:
Ռուբեն Հայրապետյանը չհրաժարվեց թե՛ բանտում գտնվող ընդդիմադիր գործչի հետ ընկերությունից և թե՛, իսկական ընկերոջը վայել կերպով, չհրաժարվեց գահընկեց եղած, մերժված Սերժ Սարգսյանի հետ ընկերությունից։
Ցավոք, նման բացառիկ ընկերության օրինակները Հայաստանում շատ քիչ են։ Որպես կանոն, իշխանության մեջ եղած մարդիկ հրաժարվում են նախ ընդդիմադիր իրենց ընկերներից, այնուհետև գահընկեց եղած իշխանավոր ընկերներից։ Ռուբեն Հայրապետյանի ընկերության օրինակն արժանի է համարել՝ որպես իսկական ընկերության էտալոն։
Երբ, 2015 թ.-ին Հայաստան֊Պորտուգալիա խաղի ընթացքում ակցիա իրականացրեցի խաղադաշտում՝ ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին կարգախոսով, ՀՖՖ-ն խնդիրներ ունեցավ միջազգային կառույցների հետ և կարգապահական տույժի ենթարկվեց։
Հաջորդ ֆուտբոլային հանդիպմանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անձամբ մոտեցավ տրիբունային և ինձ կանչեց իր մոտ։
Չնայած այն հանգամանքին, որ ես որոշ չափով տեղյակ էի հորս և Ռուբեն Հայրապետյանի միջև մտերմիկ հարաբերություններին, այնուամենայնիվ սպասում էի, որ նա պետք է նախատեր նախորդ խաղի ընթացքում իմ իրականացրած ակցիան, բայց, ի զարմանս ինձ, Ռուբեն Հայրապետյանը շատ նորմալ էր ընդունել իմ պայքարը հորս և իր ընկերների ազատության համար և նույնիսկ ասեց, որ նա իմ հոր ընկերն է, այնուհետև ներկայացրեց ՀՖՖ֊ի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը և նշեց, որ ինչ արել ես, անցյալում է և նորի կարիքը չկա։ Ինձ բացատրեց, որ նույնի կրկնության պարագայում Հայաստանը միջազգային կառույցների կողմից լուրջ պատժամիջոցների կենթարկվի։
Այդ ժամանակ, երբ շատերը, որոնց ես առավել գիտեի՝ որպես հորս ընկերներ և մտերիմներ, շատ դեպքերում խուսափում էին մեզնից և Շանթի հետ ընկերությունից, բայց ես այդ պահին հպարտ զգացի, որ Ռուբեն Հայրապետյանը՝ լինելով իշխանության մեջ կամ հետ, չխուսափեց ասել որ իմ հոր ընկերն է։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ