Փոխնախարարը տապալել է քննարկումը. Պատգամավորները հունից դուրս են եկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ԱԺ կրթության մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին փորձել է ներկայացնել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, սակայն քննարկումը, կարելի է ասել, տապալվել է։
Բանն այն է, որ փոխնախարարն օրենսդիրներին է ներկայացել անպատրաստ, օրենքների փաթեթն էլ է եղել կիսատ-պռատ, ոչ լիարժեք, անհասկանալի առաջարկներով։ Պատգամավորներին փոխնախարարի ինքնավստահությունը հունից հանել է։ Նա չի կարողացել ներկայացնել, թե հանրակրթության մասին օրենքում ինչ փոփոխություններ են նախատեսում անել, թե ինչով նախկին օրենքը չի բավարարում։
Օրենսդիրները հակադարձել են, թե խոսքը պատասխանատու ոլորտի մասին է, եթե չկա պատկերացում, մոտավոր տեսլական, ապա ճիշտ կլինի քննարկումը հետաձգել հաջորդ տարի։ Ասել են, որ պատրաստ են հունվարին հանձնաժողովի արտահերթ նիստ անել եւ լսել նախարարության տեսակետը, որ հասկանան՝ ինչ են ուզում փոխել։ Փոխնախարարն ինչ-որ վերնագրեր է կարդացել՝ փորձելով համոզել, թե որ հոդվածներում փոփոխությունների կարիք կա, սակայն բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց նա չի կարողացել պատասխանել։ Ի վերջո, օրենսդիրները հորդորել են հետ տանել առաջարկը, գործին մոտենալ ավելի մեծ պատասխանատվությամբ եւ գալ, երբ պատրաստ կլինի։ Ասում են՝ այդ քննարկումից հետո Լուսինե Առաքելյանը դեպրեսիայի մեջ է հայտնվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ