Ռուբեն Հայրապետյանը՝ հարուցված գործի եւ ՀՖՖ-ում գործընթացների մասին
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին դեռեւս չեն հարցաքննել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց Հայրապետյանը` անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին:
«Աշոտ Աղաբաբյանը մեղադրել է ինձ, թե ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիայի հետ խաղից առաջ գումարներ է հատկացրել , եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի` ՈւԵՖԱ-ն երբեւիցե որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում, երկրորդը, ՈւԵՖԱ-ն ծրագրային որեւէ կոպեկ, որեւէ սենթ չի տվել ֆուտբոլի ֆեդերացիային «Հրազդան» մարզադաշտի վրա ծախսելու համար: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ Իտալիայի հետ խաղից առաջ մենք պետք է ունենանք նորմալ խաղադաշտ: Հանդիպել եմ «Բուռնաշին» եւ նրան առաջարկել եմ, որ մենք ներդրումներ ենք անում եւ իրենք 20 տարի անհատույց տալիս են մարզադաշտը հավաքականի խաղերի համար, պայմանավորվել ենք եւ ներդրումներ ենք արել զուտ ֆեդերացիայի գումարներով: Դա սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»,-ասաց նա:
Հայրապետյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը շտապում է, պետք է մանրամասն ուսումնասիրություն արվի եւ եթե պարզվի, որ մի լումա հափշտակություն է կատարվել, ինքը կվերադարձնի:
«Վերջին 1.5 տարվա մեջ ոստիկանության մեջ նոր տեխնոլոգիա է գոյացել, մարդուն նախապես զգուշացնում են` փախիր, որովհետեւ քո դեմ քրեական գործ են հարուցել, եւ եթե փախչում ես, ծանուցագիրը բերում են, հաջորդ օրը հետախուզում են հայտարարում, մարդը չեկավ, վսյո»,-ասաց նա:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում) , 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ դեպտեմբերի 13-ին 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել էին Ռուբեն Հայրապետյանի տունը։


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...