Նվազագույն սպառման զամբյուղի ապրանքների 80 տոկոսը թանկանալու է. (տեսանյութ)
Դեկտեմբերի 6-ին 77 կողմ և 37 դեմ ձայներով Ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագիտական գիտությունների թեկնածու Մեսրոպ Մանուկյանն անդրադառնալով 2019 թվականի մուտքերին՝ փաստեց. «Բյուջեի հիմնական մեծ մուտքերը մենք կարողացանք ապահովել, քանի որ ԵԱՏՄ շրջանակներում գտնվում էինք ամենաբարենպաստ մաքսային գոտում՝ նույն ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված: Շատ մեքենաներ կան, որ ՀՀ-ում մաքսազերծում են, ապա դուրս տանում: Սա շատ դրական երևույթ է: Եթե օրը նվազագույնը 150 մեքենա է ՀՀ ներմուծվում, արդեն պատկերացնում ենք, որ մաքսազերծումը նվազագույնը 350-400 մլն դոլարի չափ լրացուցիչ եկամուտ է ապահովել պետբյուջեի համար: Հաջորդ տարի դա չենք ունենալու. 30.000-40.000 մեքենա ՀՀ-ում չի մաքսազերծվի, իսկ ԵԱՏՄ շրջանակում չենք ունենալու լրացուցիչ արտոնություններ, որը մեր բյուջետային մուտքերում լուրջ խնդիր է առաջացնելու»,- ասաց տնտեսագիտական գիտությունների թեկնածուն:
Ինչ վերաբերում է եկամտահարկի համահարթեցման գործընթացին, ապա, Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ՝
«Շուրջ 25 միլիարդ դրամի պակասուրդ ենք ունենում, այսինքն՝ համահարթեցման արդյունքում, երբ բարձր աշխատավարձ ստացողները 23 տոկոսով պետք է հարկվեն, բյուջեում բաց է առաջանում, որը պետք է փակվի: Ինչքան էլ ասեն, որ երկրում լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվել, դա սուտ է. լրացուցիչ աշխատատեղեր չեն ստեղծվել, ստվերից չեն դուրս եկել աշխատողներ, և դա արտացոլվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով: Եթե ներդրում է լինում, դա առաջին հերթին՝ գործազրկության մակարդակի վրա է ազդում: Քանի որ, եթե բիզնես է ստեղծվում, բնականաբար, աշխատողներ են անհրաժեշտ լինում, և այս պարագայում աշխատաշուկայի վրա դրա չարտացոլվելը գալիս է սուտ կծիկի քանդվելուն»:
Մեսրոպ Մանուկյանի դիտարկմամբ՝ նվազագույն զամբյուղի սպառման ապրանքների 80 տոկոսը թանկանալու է:
«2020 թվականին թանկացումներ են լինելու. կարագի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, թռչնամսի, սառեցված մսի, կարտոֆիլի, ինչպես նաև նավթամթերքի գները կբարձրանան:
Թանկացման առաջին ալիքը կլինի 2020 թ. հունվարի վերջին: Երկրորդ խնդիրը, որ կունենանք՝ 2020թ. մարտին գազի գնի թանկացումն է, ինչի հետևանքով էլեկտրաէներգիան, տրանսպորտը կթանկանան: Հաջորդ լուրջ հատվածը, որ հասնելու է ազգաբնակչությանը, դա 2021թ. հունվարից է լինելու, սա կապված է գույքահարկի վճարման հետ»,- վստահեցրեց տնտեսագետը:
Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ 2020 թվականի ցուցանիշներն ամփոփելու ժամանակ մենք այլ պատկեր կտեսնենք:
«Տարեվերջին շուրջ 150 մլն դոլար արտաքին պարտք վերցնելը և հիմնավորումը, որ հնարավորություն կար էժան վարկ վերցնելու, արդեն կասկածի տեղիք է տալիս:
Բյուջեն իր եկամտային հատվածում խնդիրներ կունենա, և նույն այս արտաքին պարտքը վերցնելով՝ պետությունը ժողովրդի առջև պարզ ճակատով չէ, չի ներկայացվում, թե ինչո՞ւ է այդ արտաքին պարտքը վերցնում, ո՞ր ոլորտների, ի՞նչ ծրագրերի համար:
Պարտք վերցնելը վատ երևույթ չէ, լավ է, եթե կարողանում եք ճիշտ նպատակին ծառայեցնել»,- եզրափակեց տնտեսագետը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ