ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում։ Նա իր կարծիքն արտահայտել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը երկրում իրականացվող բարեփոխումներին գործադիր իշխանության դիմակայության մասին։
«Չգիտեմ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 եւ ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։ «Եվ չեմ կարծում, թե կան դրա նշանները։ Վարչապետը հայտնել է իր կարծիքը գործընթացների վերաբերյալ, եւ կարծում եմ, բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին»,- նշել է Կարապետյանը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ