700 հազար դոլարով Նոր տարի նշող քաղաքի աղբատար բեռնատարը
700 կամ նույւնիսկ 850 հազար դոլարով Նոր տարի նշող Երեւանը հազար ու մի ցավ ու խնդիր ունի, որոնք լուծման կարիք են զգում, բայց քաղաքային եւ երկրի իշխանություններին այս ամենը չի հետաքրքրում:
Նայեք այս բեռնատարին:

Այս բեռնատարով աղբահանություն է իրականացվում մայրաքաղաքում 2019 թվականի ամենավերջում՝ բարձր տեխնոլոգիաներ իբր զարգացնող երկրում, որի մայրաքաղաքում կասկածելի ճանապարհներով բեռնատարներ էին ձեռք բերել աղբը տեղափոխելու համար:
Այս աղբատարի վարորդները երազում են նոր ավտոմեքենայի եւ արժանապատիվ աշխատավարձի մասին եւ հոթ դոգ ուտելով Նոր տարի դիմավորելու ցանկություն չունեն տարածաշրջանի ամենաթանկ տոնածառի մոտ:
Հիմա հարց կառավարությանը եւ քաղաքապետարանին՝ Բրեգովիչը լսելու համար ավելի շատ տուրիստ կգա Հայաստան, թե այս բեռնատարը տեսնելու:
Ի դեպ, այս շարքը շարունակելի է եւ մենք ձեզ անպայման կներկայացնենք մինչեւ տարեվերջ:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ