Իմքայլականների օրենսդրական նոր նախաձեռնությունները. տեսախցիկներ բնակարաններում, վճար՝ հայերեն սովորելու համար
Ոգեւորվելով Ազգային ժողովի վերջին քվեարկություններից, իմքայլական պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել, որոնց ընդունման դեպքում այսուհետ՝
Հիմնարկի ղեկավարն իր համար անցանկալի աշխատակցից ազատվելու համար նրան կարող է ուղարկել վճարովի կենսաթոշակի, անկախ նրանից, թե այդ պահին տվյալ աշխատակիցը քանի տարեկան է՝ վճարելով նրա աշխատավարձին համարժեք կենսաթոշակ: Անհրաժեշտ է միայն աշխատակցի համաձայնությունը:
ՀՀ այն քաղաքացիները, որոնք կհամարձակվեն Նոր տարվա սեղանին դնել խոզի բուդ կամ բլինչիկներ, կենթարկվեն մտրակի երեսուն հարվածի: Ընդ որում, հարվածներից 27-ը կարող են գնել՝ յուրաքանչյուր հարվածի համար վճարելով նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, բայց երեք հարվածը պարտավոր են ստանալ:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տանը, բնակարանում, աշխատասենյակում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք թույլ կտան ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը եւ ոստիկաններին, հրշեջներին եւ շտապ բուժծառայության աշխատակիցներին ակնթարթորեն արձագանքել համապատասխան իրավիճակին:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են բոլոր նրանք, ովքեր 18 տարին լրանալուն պես դիմում կգրեն եւ կանդամակցեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
Ազգային ժողովի պատգամավոր կարող են ընտրվել 13-37 տարեկան այն անձինք, ովքեր մինչ այդ չեն եղել որեւէ քաղաքական ուժի անդամ, բացառությամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության: Պատգամավորն ընտրվում է առանց ժամկետի եւ մանդատը վայր է դնում 37 տարեկանը լրանալուց հետո:
Նավազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կտուգանվեն այն ծնողները, որոնց երեխաները եկեղեցիում կամ եկեղեցուց դուրս կաղոթեն, իրենց վրա բեւեռելով հանրության անդամների ուշադրությունը: Նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կտուգանվեն այն ծնողները, որոնք երեխային եկեղեցի կտանեն:
Դպրոցներում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները դասավանդվելու է միայն աշակերտների ծնողների գրավոր համաձայնության դեպքում: Այն ծնողները, որոնք ցանկություն կհայտնեն, որ իրենց երեխան դպրոցում սովորի վերոհիշյալ առարկաները, պարտավոր է որպես պետական տուրք յուրաքանչուր ուստարվա համար վճարել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով գումար:
Քննիչները, դատախազները, դատավորները որոշում կայացնելուց առաջ պարտավոր են ստանալ ՀՀ վարչապետի համաձայնությունը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ կարող է լինել այն ֆուտբոլիստը, որը ապրիլյան մեծ հեղափոխության օրերին առնմվազն հիսուն ֆեյսբուքյան ստատուսով աջակցել է հեղափոխության առաջնորդներին:
Հայաստանի Հանրապետությունում գործում է ժողովրդի շահերն արտահայտող մեկ կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիրը, որի առաջնորդը հանդիսանում է երկրի նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահը:
Top-News.am-ի հումորի բաժին


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ