Ինչո՞ւ է վարչապետը շրջանցում հանքարդյունաբերության ցուցանիշը
«168 ժամ» թերթը գրում է.
«Տնտեսական զարգացումների մասին խոսելիս վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շրջանցում է հանքարդյունաբերության աճի ցուցանիշը: Մի ցուցանիշ, որն էական դեր է խաղում ինչպես արդյունաբերության, այնպես էլ ընդհանրապես տնտեսության աճի գործում:
Բայց վարչապետը միտումնավոր հասարակությունից թաքցնում է այդ ցուցանիշը: Եվ դա անում է ոչ թե նրա համար, որ հանքարդյունաբերության ոլորտում աճ չկա, այլ՝ որովհետև հանքարդյունաբերությունը կրկին դարձել է արդյունաբերության առաջատարը: Աճի ցուցանիշով այն էապես առաջ է անցել մյուս բոլոր ճյուղերից:
Աճի տեմպն այստեղ նույնիսկ ավելի քան կրկնակի գերազանցում է մշակող արդյունաբերությանը: Ու դա, ինչպես նախկինում սիրում էր պատկերավոր ասել Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունենում ընդերքը քանդել-ծախելու հաշվին:
Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ Հայաստանում այդ պրակտիկան այլևս չի լինելու: Այլևս դադարեցվելու է ընդերքը քանդել-ծախելու հաշվին տնտեսական աճ ապահովելը: Որ Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժը դառնալու է ոչ թե հանքարդյունաբերությունը, ինչպես մինչև հիմա եղել է, այլ մշակող արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները. տնտեսության այլ ճյուղերը: Բայց ի՞նչ ունենք այսօր: Տարեսկզբի 10 ամիսների արդյունքում ունենք հանքարդյունաբերության ավելի քան 20 և մշակող արդյունաբերության ընդամենը 8 տոկոսանոց աճ:
Ահա թե ինչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին շրջանցել հանքարդյունաբերության աճի ցուցանիշը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ