Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր համայնքների խոշորացումը, հիմա պատրաստվում են խոշորացման նոր փուլին
«Փաստ» թերթը գրում է.
«Այն փաստը, որ դեռ նախորդ իշխանությունների օրոք սկսված համայնքային խոշորացման գործընթացը դժգոհություններով է ընդունվել մարզային բնակչության կողմից, արդեն գրեթե ապացուցման կարիք չունի, քանի որ, ինչպես նշում են բնակիչները, այդ կերպ շատ գյուղեր բառացիորեն մահանում են, պետության կողմից պատշաճ հատկացումներ ու համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում։
Ասվածի վառ օրինակ են ներկայումս խոշորացված մի շարք համայնքներում տիրող անհավասարաչափ պատկերն ու բնակչության շրջանում առկա դժգոհությունը։
Սակայն, ինչպես ցույց են տալիս ներկայիս գործընթացները, օրվա իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների՝ խոշորացման ծրագրերը կյանքի կոչել։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները լայն թափով լծված են համայնքային խոշորացման գործընթացի նոր փուլի նախապատրաստմանը, չնայած ժամանակին՝ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բավականին լուրջ քննադատում էր այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այդ քայլով «գյուղերը տանում ենք ամայացման ու մահացման»։
Ոլորտի մասնագետները փաստում են, որ սա նաև իշխանությունների (թե՛ նախորդ, թե՛ ներկայիս) համար համայնքային մոբիլիզացիայի յուրահատուկ տարբերակ է, որպեսզի կարողանան հեշտ կառավարել մարզային սեգմենտը։
Թերթին տեղեկություններ են հասել, որ այս գործընթացին նոր թափ հաղորդելը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս փոքր համայնքներում գործող իշխանություններն անմիջական ազդեցություն քիչ ունեն. հիմնական կադրերը նախկին համակարգի ներկայացուցիչներ են։
Ավելին, իշխանության ներկայացուցիչներից մեկն իր հարցազրույցներից մեկում փաստել է, որ հարցի լուծման համար համայնքների միավորումն այլընտրանք չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ