«Եթե ուզենայինք Հրապարակում երկու արտիստ` տանից բերած «կուռտկաներով» համերգ անեին, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»․ փոխքաղաքապետ
Ձևաչափը թելադրում է ծախս, իսկ այդ ընտրված ձևաչափն ու միջոցառումների բարձրաճաշակությունը նաև թելադրում է որոշակի արվելիք ծախսեր, որն ուղղակիորեն հնարավոր չէ չանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանի՝ մեծ գումար հատկացնելուն։
«Ոլորտներից ամենաբարդը մշակույթն է, ինչքան էլ գումարը ավելացնես, էլի հնարավորություն կա ավելի բարձրաճաշակ և ճոխ միջոցառում անելու»,- ասաց Վիրաբյանը և հավելեց, որ միջոցառման համար շատ կարևոր է նաև հրավիրված արտիստի ընտրությունը։
«Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության Հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեստներով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից բերած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»,- ասաց նա։
Նա վստահություն հայտնեց, որ նման ձևաչափն այցելության մեծ հոսքի առիթ կլինի, որը թույլ կտա մտածել, որ սա ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում։ Անդրադառնալով այն հարցին, որ կառավարությունից տրամադրված գումարը կարող էր այլ խնդիրների լուծմանն ուղղվել, Վիրաբյանը պատասխանեց, որ պատվիրակված բյուջեն փոփոխման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ