Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի բողոքը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 27-ին բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ամբողջությամբ կամ մասնակի բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի նոյեմբերի 12-ի որոշումը և այն ուղարկել նոր քննության կամ ըստ անհրաժեշտության կայացնել նոր դատական ակտ։
Փաստաբանը վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանն անուշադրության է մատնել ինքնաբացարկի միջնորդության մեջ վկայակոչված փաստական մի շարք հանգամանքներ և փաստարկներ, ուշադրությունը կենտրոնացրել է միայն այն հարցի վրա, թե ինչու է իր քննած մեկ այլ, թիվ ԵԴ/0088/01/16 քրեական գործով թույլատրելի համարել գրավը, իսկ սույն գործով իրենց վստահորդի նկատմամբ՝ ոչ:
Ա.Վարդևանյանի գնահատմամբ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը հիմնովին խախտում է օրենքի առջև հավասարության հիմնարար սկզբունքը, որպիսի պայմաններում կրկին անգամ հանգում ենք այն եզրահանգման, որ դատական ակտը ենթակա է բեկանման»:
Սույն բողոքի քննությունը դեկտեմբերի 4-ին մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, ով դեկտեմբերի 9-ին որոշել է այն թողնել առանց քննության։
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ