Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունը Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանը Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է Աբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ Զելենսկի Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը Google-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի Ռուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակը Լարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ին Եվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv 97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներին

Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի
Հայաստան

Առողջության հարկը հանգեցնելու է սոցիալական պառակտման. գրանցված աշխատողների հաշվին լավություն են անում ստվերում աշխատողների՞ն. փաստաբան

Առողջության հարկը նոր ծանր բեռ է դնելու քաղաքացիների ուսերին: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Վահե Աստվածատրյանը:

Փաստաբանի կարծիքով՝ նախագիծը խնդրահարույց է մի քանի առումով. այն հանգեցնելու է սոցիալական պառակտման և բիզնես միջավայրի ոչնչացման:

«Չգրանցված աշխատողները Հայաստանում մեծ թիվ են կազմում: Ունենք պետություն, որտեղ կա շուրջ 70 % ստվեր, ու դրա պարագայում առողջության ապահովագրություն ենք մտցնում: Բայց ո՞ւմ հաշվին, մնացած գրանցված 30%-ի՞: Մեր հաշվին լավություն են անում մյուսների՞ն: Հենց այստեղ ենք բախվում սոցիալական պառակտման հավանականությանը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե առանց այդ էլ՝ գրանցված աշխատակիցները ստվերի 70%-ի համար տարատեսակ վճարումներ են անում:


«Այո՛, այդ 70%-ի մեջ կան նաև ծայրահեղ կարիքավոր մարդիկ, կան պետության հոգածության տակ գտնվող անձինք, բայց պետք է ֆիլտրել, հասկանալ՝ նրանք ո՞ր մասն են կազմում: Գրանցված աշխատակիցներն իրենց հարկերի հաշվին պահում են բանակը, պետական ապարատի աշխատողներին, այդ թվում՝ նախարարներ ու պատգամավորներ, դատավորներին և այլն: Այս դեպքում այդ հարկի ավելացումն անհասկանալի է»,-ասաց Աստվածատրյանը՝ նշելով նաև, թե «մեդալի հակառակ կողմն» էլ կա՝ հայտնի չէ, թե ծառայություններն ինչ որակով կիրականացվեն:

Նա հիշեցրեց նախագծի հիմնավորումներից մեկը, ըստ որի՝ եկամտային հարկը նվազում է. 2023թ.-ից դառնալու է 20%, և ստացվում է, թե աշխատողի վրա քիչ պարտականություններ են դնում, ապա հավելեց՝ նախագծով բեռը ոչ միայն նույնն է դառնում, այլ մի բան էլ ավելանում է:

Աստվածատրյանը նշեց, թե ստվերի դեմ պետք է պայքարել՝ հարկերը նվազեցնելով, բայց մեր երկրում հակառակ պրոցեսն է:

«Առանց այդ էլ՝ մեզ մոտ բիզնես միջավայրը դժվար է «շնչում», ու մրցակցությունը շատ անբարեխիղճ է, իսկ այս նախագծով հենց ստվերում աշխատողների համար են բարեխիղճ պայմաններ ստեղծելու: Փոխանակ այնպես անեն, որ մեծամասնությունը գա հարկային դաշտ, այնպես են անում, որ էլ ավելի խուսափի»,-ամփոփեց փաստաբանը:

Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ, այսպես կոչված՝ առողջության ապահովման հարկ: Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ: