ՀՀ-ն ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման Ռուսաստանի համաձայնությունը
Հայաստանն ստացել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության համաձայնությունը՝ երկարացնելու 270 մլն դոլար վարկի օգտագործման ժամկետը Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար։ Այս հայտարարությունը դեկտեմբերի 10-ին Երեւանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ համատեղ մամուլի ասուլիսում արել է Հայաստանի տարածքային ինքնակառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«2019 թվականին քննարկվել է ժամկետի երկարացման հարցը։ Ձեռք է բերվել երկկողմանի համաձայնություն»,- նշել է նա։ Նախարարն ավելացրել է, որ այդ հարցը կքննարկվի Հայաստանի կառավարության հաջորդ նիստում։ «Պետք է լուծել ընդամենը որոշ իրավաբանական հարցեր։ Քանի որ հարցը կապված է անվտանգության հետ, ավելորդ հապճեպությունը որեւէ փուլում կարող է վնասել»,- ասել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ մինչեւ 10 տարի կայանի աշխատանքի երկարացման, ինչպես նաեւ անվտանգության ու արդյունավետության բարձրացման հետ։ Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին այդ նպատակի համար տրամադրել է պետական արտահանական վարկ՝ 270 մլն դոլարի չափով եւ դրամաշնորհ՝ 30 մլն դոլարի չափով։ Վարկից 200 մլն դոլարն արդեն օգտագործվել է։
Նշենք, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 10-ին այցելել են Հայկական ատոմակայան եւ ծանոթացել 2019-ին երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ