Իրավական նորմերը թույլ չեն տալիս հաշտության եզրեր գտնել. Նարեկ Մալյանը` «Ռեստարտ» նախաձեռնող խմբի և իր դատական գործի մասին
Տեխնիկական նորմ կա. երբ ամբաստանյալը չի ստանում մեղադրական եզրակացությունը, դատավորը պարտավոր է հետաձգել դատական նիստը: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում «Ռեստարտ» նախաձեռնող խմբի և Նարեկ Մալյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվելուց հետ լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Մենք ակնկալում ենք արդարացի պատիժ և պահանջելու ենք, երբ ժամանակը գա, լինի իրական ազատազրկում»,-ասաց նա:
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը նշեց, որ դատարանից իրենց ակնկալիքները օրենքի շրջանակում են: «Քրեական օրենսգիրքը նրանց արարքի համար նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում, ըստ այդմ՝ ինչպես դատարանը կորոշի` 4-8 տարվա շրջակայքում: Նրանց արարքը որակված է որպես ծանր հանցագործություն, և հուսով եմ՝ իրավական դաշտում իրենք կստանան իրենց պատիժը, հուսով եմ՝ իրենց համար էլ այդպես ավելի լավ կլինի, որ իրավական դաշտում պատժվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հաշտության հավանականության հարցին, Նարեկ Մալյանն ասաց, որ իրավական նորմերը թույլ չեն տալիս իրեն հաշտության եզրեր գտնել, քանի որ այս գործը մասնավոր մեղադրանքի շրջանակում չէ:
Հիշեցնենք, որ Երևանի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել` խուլիգանության հատկանիշներով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ