Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով
Երևանի քաղաքապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքում գործող առողջապահական հաստատությունների կողմից բժշկական թափոնները ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը զեկուցել է, որ թափոնների ոչնչացման հատուկ պայմանագրեր չունենալու համար բժշկական կազմակերպությունների նկատմամբ 21 վարչական վարույթ է հարուցվել:
«*** Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրված են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Կառուցվող շինության մասին վկայող ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պայմանները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ համապատասխան նորմերի պահպանման ու շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող և բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների նկատմամբ: *** Մայրաքաղաքի հետիոտնային անցումների անվտանգությունը կարգավորելու նպատակով տեղադրվում են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ: Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նաև տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը կարգավորելու նպատակով: Զեկուցվել է, որ Երևանում այլևս չկան հետիոտնային այնպիսի
անցումներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ: Կանչի ռեժիմով աշխատող հատուկ լուսացույցներ կտեղադրվեն անցումներում նաև 2020թ.-ին:
*** Ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%: Փաստացի հավաքված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3 մլրդ 236 մլն դրամով: *** Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ: Համատիրությունը բնակիչների հետ արդեն իսկ 218 նման փական է տեղադրել: Շենքերի 255 մուտքերում էլ տեղադրվել են դռներ, որոնք նաև համալրվել են գաղտնագիր ունեցող փականներով», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ