ՀՀ-ում ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիրներ է ստեղծում շատ ոլորտներում. առողջապահության նախարարություն
Հայաստանի կառավարությունը, իր քաղաքականությունն իրականացնելիս, առաջին հերթին ելնում է այն բանից, որ հասարակության առողջության պահպանումն առաջնային է։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Նրա խոսքով՝ օրինագիծը դրա ցայտուն հաստատումն է, քանի որ ուղղված է ապագա սերունդների պահպանությանն ու պաշտպանությանը ծխելու եւ առհասարակ ծխախոտի բացասական ազդեցությունից։
«Հայաստանում ծխախոտի օգտագործումը, ինչպես նաեւ դրանից առաջացող հիվանդություններն ու մահացությունը հասել են բարձր ցուցանիշների, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ նաեւ սոցիալական եւ տնտեսական առումով»,- ասել է Նանուշյանը։
Համաձայն օրենսդրական նախաձեռնության, ծխախոտի ցուցադրումը սուպերմարքեթների տաղավարներում կարգելվի, բայց, միեւնույն ժամանակ, փոքր առեւտրակետերում նման արգելք չի մտցվի։ Բացի այդ, արգելքը չի տարածվի հանրապետական օդանավակայանների տարածքում գտնվող խանութների վրա։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ռեստորանների մուտքերի մոտ կարգելեն կախել ցուցանակներ՝ տեղեկատվությամբ, որ այդ օբյեկտներում թույլատրվում է ծխել։ Բայց այն բոլոր կետերը, որոնք հակասում կամ հետագայում կարող են հակասել ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին, կհանվեն։
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։
Բացի այդ, նախատեսված են որոշակի կանոններ ծխախոտի իրացման համար, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվել ծխախոտի արտադրանքի գովազդում։
Կարգախախտների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելու ժամանակ բռնվի ծխախոտ կամ փոխարինիչ ծխելիս, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։
Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ