Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի անհայտ պատճառ
Քաղցկեղի առաջացման ռիսկի վրա կարող են ազդել այն ԴՆԹ-ի փոփոխությունները, որը մինչ այդ կոչվում էր «աղբ», պարզել է գիտնականների միջազգային խումբը։ Մինչ այդ գենոմի չկոդավորվող մասի եւ չարորակ նորագոյացությունների միջեւ անհայտ կապի մասին տեղեկացվում է EurekAlert!-ի մամլո հաղորդագրությունում։
Գիտնականները հետազոտել են 846 միանուկլեոիդային պոլիմորֆիզմներ (SNP) ԴՆԹ չկոդավորվող հատվածներում, որոնք հայտնի են քաղցկեղի առաջացման ռիսկի հետ կապով։ Գենետիկները վերլուծել են որոշակի SNP-ի առկայության եւ ակտիվ գեների միջեւ փոխկապվածությունը։ Դիտարկվել է մոտ 6 մլն գենետիկ տարբերակ օրգանիզմի 13 հյուսվածքներում։
Պարզվել է, որոշ SNP-եր կապված են օնկոգեների եւ գեների հետ, որոնք ճնշում են ուռուցքի զարգացումը։ Այդ փոփոխությունները վերաբերում են ԴՆԹ այն հատվածներին, որոնք կարգավորում են իմունային համակարգը եւ կոնկրետ հյուսվածքներին բնորոշ պրոցեսները։ Իսկ աննշան մուտացիաները կարող են գործել համատեղ, որպեսզի ազդեն գեների ակտիվության վրա։
Մասնագետները նախատեսում են շարունակել հետազոտությունները՝ արհեստական բանականության համակարգ մշակելու հույսով՝ քաղցկեղի առաջացման ռիսկի կանխատեսելու համար։
Նշենք, որ թեեւ չկոդավորվող ԴՆԹ-ն հաճախ անվանում են «աղբ», վերջին տարիներին պարզ է դարձել, որ այն կատարում է կարգավորիչ գործառույթներ եւ պատասխանատու է որոշակի գեների ակտիվության համար։ Ավելին, պարզվել է, որ մուտացիաները չկոդավորվող ԴՆԹ-ում գրեթե նույն հաճախականությամբ առաջ են բերում աուտիզմ, ինչպես եւ մուտացիաներ գեներում, որոնք խախտում են սպիտակուցների ակտիվությունը։
Միանուկլեոիդային պոլիմորֆիզմները մեկ նուկլեոտիդի փոխարինումն են մյուսով ԴՆԹ որոշակի հատվածի սահմաններում։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը