Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ հանրային օրակարգում միշտ առանձնահատուկ տեղ է հատկացվել ժողովրդագրական ցուցանիշներին։
Չնայած այն հանգամանքին, որ գործող իշխանությունները հայտարարում են ՀՀ բնակչությունը մինչեւ 2050 թվականը 5 մլն դարձնելու մասին (ի դեպ՝ նախկին իշխանությունները խոսում էին 2040-ին՝ 4մլն բնակչություն ունենալու մասին), սակայն ՀՀ ժողովրդագրական ցուցանիշները ներկայումս ունեն կայուն բացասական միտում:
Պետք է փաստենք, որ այդ միտումը շարունակվում է, ավելին՝ մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:
Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 2018 թվականին ՀՀ ազգաբնակչությունը նվազել է 14000-ով, իսկ 2019թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572ով։
Սրան զուգահեռ մշտական ցուցանիշը նվազել է 8200-ով։
ՀՀ բնակչության նվազման միտումը շարունակվել է նաեւ սույն թվականին։ Այսպես՝ 2019թ. հոկտեմբերի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11750-ով։
2019-ի երեք եռամսյակում բնակչության բնական հավելաճը նվազել է 550-ով, ի դեպ՝ եթե համեմատական անցկացնենք 2017-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա պարզ է դառնում, որ ծնվածների թիվը նվազել է 4,2 տոկոսով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 20-ով։
Պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելով՝ թերթը պարզել է, որ 2019 թվականին ՀՀ-ից անվերադարձ մեկնել է 35549 քաղաքացի, փոխարենը 25692 (գործազուրկների ընդհանուր թվի 11 տոկոսը) օտարերկրացի է եկել ՀՀ։
Ժողովրդագրական ոլորտի փորձագետներից մեկը թերթի հետ զրույցում նշել է, որ քանզի բնակչության բնական աճի փոփոխությունները դանդաղ են, ապագա բնակչության կառուցվածքը եւ հնարավոր խնդիրները համեմատաբար հեշտ կանխատեսելի են։
Մեր զրուցակիցը նաեւ հավելել է, որ այդուհանդերձ այդ զարգացումների վրա քաղաքական որոշումներով ազդելը եւս բարդ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ