«Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Իսկ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ:
Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Դրսից 1 ընկերություն, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետեւ մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ