Ջասթին Թիմբերլեյքը ներողություն է խնդրել կնոջից՝ սկանդալային պահվածքի համար (տեսանյութ, լուսանկարներ)
Համաշխարհային աստղ Ջասթին Թիմբերլեյքը օրեր առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո առաջին անգամ ներողություն է խնդրել կնոջից դավաճանության համար։ Ինստագրամի իր էջում երգիչը գրել է, որ նա ամեն կերպ հեռու է իրեն պահում խոսակցություններից, սակայն զգում է, որ իր ընտանիքի համար շատ կարևոր է ցրել վերջին խոսակցությունները, որոնք ցավ են պատճառում իր սիրելի մարդկանց։
«Մի քանի շաբաթ առաջ ես ուժգին սխալվեցի իմ որոշման մեջ, սակայն, թույլ տվեք հստակեցնել․ իմ և իմ գործընկերոջ միջև ոչինչ չի եղել։ Այդ երեկո ես չափից շատ էի ալկոհոլ օգտագործել, և զղջում եմ իմ սխալ պահվածքի համար։ Դա այն օրինակը չէ, որը ես կցանկանայի տալ իմ որդուն։
Ես իմ ներողությունն եմ խնդրում իմ սքանչելի կնոջից ու ընտանիքից այն բանի համար, որ նրանց անհարմար դրության մեջ եմ գցել, ես կենտրոնացած եմ այն բանի վրա, որպեսզի լինեմ լավագույն հայրն ու ամուսինը»,-գրել է Ջասթինը։
Իր հերթին երգչի կինը՝ Ջեսիկա Բիլը, ոչ մի կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։
Նշենք, որ դերասանուհի Ջեսիկա Բիլն ու Թիմբերլեյքը արդեն յոթ տարի է՝ ամուսնացած են և մեծացնում են իրենց որդուն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆիլմի նկարահանման հրապարակում 38-ամյա Ջասթինին և 30-ամյա Ալիշա Վեյնրայտին «բռանցրել էին» միմյանց ձեռք բռնած։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ