Ավանդաբար «փակ» շուկաներում հայտնվում են նոր մասնակիցներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցողների մասնաբաժինը. ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Դեկտեմբերի 5-ն արդեն տասներորդ տարին անընդմեջ նշվում է որպես Մրցակցության միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սեւեռելով խնդիրների վրա, որոնք մրցակցության պաշտպանությունն ապահովող մարմինների օրակարգում են:
Տնտեսական քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, ծրագրերը կարող են լավագույնս կյանքի կոչվել, երբ իրապես ապահովված են արդար եւ բարեխիղճ մրցակցության խաղի կանոնները:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ տնտեսության մեջ ունենք դրական զարգացումներ: Ավանդաբար «փակ» շուկաներում այսօր հայտնվում են նոր մասնակիցներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցողների մասնաբաժինը, ինչը դրական ազդեցություն է ունենում մրցակցային միջավայրի վրա:
Անշուշտ բարեխիղճ մրցակցության մշակույթի արմատավորման հարցում ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի բոլոր տնտեսվարողների մոտ՝ անկախ շուկայում գրաված դիրքից եւ ազդեցությունից, արդար խաղի կանոններին հետեւելը դառնա վարքագծի նորմ, միաժամանակ ունենանք իր իրավունքներին քաջատեղյակ, պահանջատեր սպառող:
Սակայն շատ կարեւոր է, որպեսզի նաեւ համընդհանուր գիտակցում լինի, որ երկրում արդար եւ բարեխիղճ մրցակցությունից կախված է յուրաքանչյուրիս բարեկեցությունը. չէ՞ որ մրցակցությունից շահում են թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիները եւ թե՛ պետությունը:
Կա ազատ եւ արդար մրցակցություն՝ տնտեսությունն առողջ է, դինամիկ աճում է եւ զարգանում, հեշտ է դիմագրավում արտաքին մարտահրավերներին, բիզնեսն անընդհատ կատարելագործվում է, դառնում է ավելի նորարար, քաղաքացիները ձեռք են բերում որակյալ ապրանքներ եւ ծառայություններ մրցակցային գներով: Հետեւապես արձանագրենք, որ օրենքին հետեւելը բխում է բոլորիս շահերից:
Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության միջազգային օրվա առթիվ եւ մաղթում, որ մեր բոլոր ապրանքային շուկաներում գերիշխի միայն բարեխիղճ մրցակցությունը, եւ այդ մրցակցությունից ստեղծվեն բիզնեսի հաջողության նոր պատմություններ՝ հարստացնելով մեր երկիրը, տնտեսությունը, քաղաքացիներին:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ