ՀՅԴ ԳՄ անդամներից որեւէ մեկը չէր լսել «չուկ-չակ-չարակ-չակ» երգը
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամներից ոչ ոք նախկինում երբեք չէր լսել «չուկ-չակ-չարակ-չակ» երգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան կողմից ՀՅԴ գործունեության համեմատությունը հեռացող գնացքի հետ։
«ԳՄ անդամներից որեւէ մեկը այդ երգը չէր լսել։ Տղաս գնացքին չուկ-չուկ է ասում, գուցե այդպիսի երգ է»,-ասաց նա։
Արթուր Խաչատրյանը այլ մեկնաբանություն չտվեց՝ շեշտելով, որ այդ մասին ԳՄ հայտարարություն կլինի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների ակցիային՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, ասել է․ «Գիտեք՝ չի կարող որեւէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարեւոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ եւ չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա։
Հեռացող գնացքի, մի հատ երգ կար չուկ-չակ-չարակ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ