Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը կկարճվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ՀՔԾ-ն առաջիկայում կարճելու է Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը՝ իշխանությունը յուրացնելու՝ Քրօր․ 300-րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ նրանց 2 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Ծանրը իշխանության յուրացման հոդվածն է, ինչի համար էլ 22 օր կալանքի տակ պահեցին Բաբայանին, բայց հետո ստիպված բաց թողեցին։ Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուն է վերաբերում, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է, որ հարուցումից հետո «մեղադրյալների» հետ ոչ միայն քննչական գործողություններ չեն կատարվել, հիմա էլ պատրաստվում են ծանր հոդվածով գործը կարճել, կմնա կեղծիքը, այն էլ՝ ՀՔԾ-ի մունդիրը վերջնականապես գետնով չտալու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ