Հեղափոխության ֆոնին մեծ գումար չէր կարող հավաքվել. Արա Վարդանյանը՝ «Հեռուստամարաթոն-2019»-ի դրամահավաքի մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալումը կարող էր չնչին պատճառը լինել «Հեռուստամարաթոն-2019»-ին հավաքված գումարի համար. հեղափոխության ֆոնին մեծ գումար չէր կարող հավաքվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանը։
Նշենք, որ «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված գումարը 9.8 մլն դոլար է կազմել, որը 2006 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է եղել։
Արա Վարդանյանն ասաց, որ մի քանի ժամ հետեւել է մարաթոնին։
Վարդանյանը նկատեց, որ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը որոշ կոպտագույն սխալներ է թույլ տվել. «Նա նշել է այն բարերարների անունները, որոնք դեռեւս չեն վճարել գումարները։ Այս գործում չի կարելի նման մոտեցում ունենալ»։
Նա նշեց, որ ծանոթ չի նվիրատուների ցուցակին.
«Կարող էր ավելի լավ լինել։ Լավն էր, թե ոչ, դա ճաշակի խնդիր է։ Գումարների հետ կապված բան չեմ կարող ասել, որովհետեւ ծանոթ չեմ նվիրատուների ցուցակին, չգիտեմ՝ ովքեր են նվիրատվություն արել ։ Այս իշխանությանը միշտ թվում է, որ հեղափոխության ֆոնի վրա կարելի է դրամահավաք անել, դա այդպես չէ, Սփյուռքը չի սիրում հեղափոխություն գաղափարը, չէր կարող հեղափոխության ֆոնի վրա մեծ գումար հավաքվել»։
Հարցին՝ արդյոք դրամահավաքի՝ համեմատած նախորդ տարիների ցուցանիշի՝ ցածր լինելը պայմանավորված է իր կալանավորված լինելով, Վարդանյանն ասաց.
«Կան մի քանի բարերարներ, որոնք միշտ նվիրատվություն են արել իմ անձից ելնելով, այսինքն՝ եղել են իմ մտերիմները, ընկերները։ Կարծում եմ, որ դրամահավաքի վրա դա շատ չնչին է ազդել»։
Արա Վարդանյանն ասաց, եթե դրամահավաքի վերաբերյալ խորհրդի կարիք լինի, ապա ինքը պատրաստ է խորհուրդ տալ.
«Թե՛ երկրի ղեկավարությունը, թե՛ հիմնադրամի տնօրենը հայտարարել են, թե չեն տեսնում որեւէ խոչընդոտ լավ դրամահավաք իրականացնելու համար։ Սա եւս մեկ ապացույց էր իրենց համար, որ դրամահավաքը զգացմունք չէ, այլ գիտություն է։ Եթե կուզենան խորհուրդներ, ապա կարող են դիմել, ես իրենց խորհուրդներ կտամ, թե ինչպես կազմակերպել ճիշտ դրամահավաք։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ