Կարող եմ տաքսիների երթուղիները ցույց տալ․ Արայիկ Հարությունյանը՝ մետրոյով երթեւեկելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով՝ երեկ ՀՅԴ երիտասարդների նկատմամբ ոստիկանների գործողությունները եղել են համաչափ, մնացածը համապատասխան մարմինները ըստ բողոքների եւ հայտարարությունների։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար այնքան հետաքրքիր չեն քննարկումները, որքան այն պահվածքը, որ այսօր կար եւ քաղաքական շահարկումները։ Մենք ունեինք տեղեկություն, որ նման մի բան պետք է տեղի ունենար այդ հանդիպմանը, դրա համար մենք հրավիրել ենք այս հարթակներին։ Մանավանդ, որ իրենք 2 օր առաջ գրանցվել էին այս հարթակին, որ գալու են քննարկման»,-նշեց նա։
Հարցին՝ իր հրաժարականի պահանջը շարունակո՞ւմ է մնալ երիտասարդների օրակարգում, ինքը պատրաստվում է հրաժարական տալ, նախարարն ասաց․ «Ոչ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, իսկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչն ինքն է որոշում՝ լինել այդ քաղաքական օրակարգի մեջ, թե ոչ։ Սա կեղծ օրակարգ է, որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձեր են, կարծում եմ՝ սա լավ փորձեր եւ լավ օրակարգ չի, ափսոս իմ խորհրդին չեն հետեւել»։
Հարցին՝ պատրաստվում է մետրոյով երթեւեկել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց․
«Ես շաբաթ-կիրակի օրերին, եթե գործնական հանդիպում չի, ես տրանսպորտից եմ օգտվում, կարող եմ տաքսիների երթուղիները ցույց տալ, քաղաքային տրանսպորտից եմ օգտվում»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»