Փաշինյանին վտա՞նգ է սպառնում․ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմն օրըստօրե ավելանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գեւորգ Մովսիսյանից` մասնավորապես, հետաքրքրվելով՝ ինչով է պայմանավորված, որ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմը գրեթե հիմնովին փոխվել է, եւ նրանց թիվն օրըստօրե ավելանում է:
Դատելով այս փոփոխություններից` արդյոք վարչապետին որեւէ վտանգ է սպառնում եւ, ընդհանրապես, ինչ երաշխիք կա, որ առաջիկայում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նման դեպքերը չեն կրկնվի:
Ելնելով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գ. Մովսիսյանի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից` այստեղ անհանգստանալու, կասկածներ ունենալու առիթ չկա: «Հայտնում եմ, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները` մասնավորապես, ապահովելով ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը»,- ասել է Գ.Մովսիսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»