Երբ ԿԳՄՍ նախարարը չի լսում ուսանողներին, դա բերում է այսպիսի իրավիճակների․պատգամավորները Կենտրոնի բաժնում էին
Երևանի Կենտրոնի բաժին էին եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյան փողոցից ՀՅԴ երիտասարդներից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, հինգ հոգի տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին
Պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ եկել է, որ վստահ լինի, որ քաղաքացիների ոչ մի իրավունք չի խախտվում։
«Ոստիկանության բաժնում խաղաղ էր, ոստիկաններն իրենց գործն էին անում, բերման ենթարկվածները հանգիստ նստած էին, զրուցել եմ բոլորի հետ, որևէ բողոք ոստիկաններից չկար, միայն խնդիր կար, որ չէին թողել հեռախոս օգտագործել, կարծում եմ՝ այդ խնդիրը հարթեցինք։ Կային բողոքողներ, որ իրենց բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ։ Մենք այդ մասով խոսեցինք բաժնի պետ պարոն Պապյանի հետ, եթե կլիներ բողոքներ, դրանց ընթացք կտան։ Հիմա կազմվում են արձանագրություններ, բերման ենթարկվածներին տարբեր ժամերի բաց կթողեն, ավելի շուտ, քան կլրանա 3 ժամը»,-նշեց նա։
Սամսոնյանն ասաց, որ գնում է Էրեբունու բաժին։
Արման Աբովյանն էլ ասաց, որ ուժի կիրառման հանգամանքը շատ խորը կուսումնասիրվի իրենց կողմից։ «ՊԵտք է հանդիպում լիներ, նախարարը պետք է հանդիպեր և լսեր ուսանողներին, նույնիսկ այն մարդկանց, որոնք գուցե իր դուրը չեն գալիս, իսկ եթե չի լսում, դա բերում է այսպիսի իրավիճակների»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել։ ՀՅԴ երիտասարդները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»