ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի գնալու վերաբերյալ փաթեթին (տեսանյութ)
ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող նախագծին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Գեւորգ Պետրոսյանը ամբողջությամբ մեր կարծիքն արտահայտեց: Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են՝ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով դրանից կօգտվեք, եթե չէ, հունվարից հետո մենք դա չենք վճարելու, դա աբսուրդ է: Եթե մարդը հանցանք է կատարել, չի համապատասխանում աշխատանքին, թող հանեն, բայց այդպիսի առաջարկը աշխարհում ընդունված չի, չի կարելի: Ինչի՞ համար են խրախուսում, որ ինքը համաձայնի, գնա տունը նստի եւ գումարներ ստանա՞»,-ասաց Ծառուկյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, որը այս ճանապարհով լուծում են, Ծառուկյանն արձագանքեց. «Թող մեզ ցույց տան, որ ինչ-որ ճգնաժամ կա, լճացում կա, մենք էլ համաձայնենք, բայց նման բան չկա: Առանց աշխատելու հա՛մ թոշակն է տալիս, հա՛մ աշխատավարձը: Մենք դրան կողմնակից չենք լինելու: Իսկ դա կատարողներն էլ պետք է մտածեն, որ հետո դրա համար պատասխան են տալու»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»